Եմենի Էլ-Ջաուֆ նահանգի Ալ-Յաթամա գյուղում՝ Ալ-Մուհայր անցակետի շրջանում, շարունակվում են թեժ բախումները «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման և Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Ալ-Ջուայդ ցեղային զինված կազմավորումների միջև։
Նախնական տվյալներով՝ Էր Ռիադի աջակցությունը ստացող ցեղային ուժերի շրջանում կան զոհեր և վիրավորներ։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։