Ադրբեջանի ՄԻՊ–ը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ բանտում խտրականության խնդիր չի տեսնում

https://arm.sputniknews.ru/20260919/baqvi-mipy-ruben-vardanjani-nkatmamb-bantum-khtrakanutjan-khndir-chi-tesnum-107054711.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/12/95979472_225:0:2028:1352_1920x0_80_0_0_90d63b3012656a1a11576307a47548a6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մարդու իրավունքների պաշտպան (միպ), ռուբեն վարդանյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում – 2020, բանտ

մարդու իրավունքների պաշտպան (միպ), ռուբեն վարդանյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում – 2020, բանտ

Բաժանորդագրվել

Ադրբեջանի ՄԻՊ–ը որպես ոչ խտրական վերաբերմունքի ապացույց ներկայացրել է հայ գերիներին տրված գրքերն ու ամսագրերը։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ՄԻՊ-ը Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյան նկատմամբ բանտում խտրականության խնդիր չի տեսնում։ Սաբինա Ալիևան ՌԻԱ Նովոստին հայտնել է, որ Վարդանյանի նկատմամբ բանտում խտրականության դեպքեր չեն հայտնաբերվել։

Նշենք, որ սեպտեմբերի 18–ին Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը հրապարակային ուղերձ է հղել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային, որն ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել աջակցելու հայ դատապարտյալների իրավունքների պաշտպանության հարցում։ Վարդանյանը բարձրաձայնել էր հայ գերիների պահման պայմաններին վերաբերող բժշկական և իրավական մի շարք հարցեր։

«Հայազգի անձանց, այդ թվում՝ Վարդանյանի հետ հանդիպումներ են անցկացվել նախաքննության ընթացքում (հանդիպումներ Արբեջանի ՄԻՊ–ի հետ–խմբ.), դատական գործընթացների ժամանակ, ինչպես նաև դատապարտվելուց և քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո», – ասել է Ալիևան։

Նա հայտարարել է, թե հայ գերիների նկատմամաբ որևէ խտականություն չի հայտնաբերվել։

«Ապահովվում է նրանց իրավունքների իրացումը, հեռուստատեսության, գրքերի, ամսագրերի և այլ միջոցների միջոցով տեղեկատվության հասանելիությունը, ինչպես նաև անհրաժեշտ բժշկական և հոգեբանական սպասարկումը», – նշել է Ադրբեջանի օմբուդսմանը։

Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել:

Leave a comment