Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդա քաղաքին

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Եմենի հութիները հայտարարել էին, որ հարձակվել են սաուդյան 2 լցանավի վրա։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդա քաղաքի տարբեր շրջանների ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական իշխանությունների աղբյուրին:

«Սաուդիան Արաբիայի կործանիչները հինգ ավիահարված են հասցրել Հոդեյդա քաղաքի տարբեր շրջանների ուղղությամբ», – ասել է աղբյուրը:

Հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ Կարմիր ծովում ևս մեկ լցանավ է հարձակման ենթարկվել։

Ավելի վաղ Եմենի հութիները հրթիռներով ու ԱԹՍ–ներով հարձակվել էին Սաուդյան Արաբիայի երկու լցանավերի վրա` հայտարարելով, որ նավերը խախտել են նավագնացության արգելքը։

Leave a comment