https://arm.sputniknews.ru/20260724/fransiaji-despanatany-tunavvorumic-hetvo-satm-n-stugumner-kani-bvolvor-matakararneri-mvot-105030971.html
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորումից հետո ՍԱՏՄ-ն ստուգումներ կանի բոլոր մատակարարների մոտ
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորումից հետո ՍԱՏՄ-ն ստուգումներ կանի բոլոր մատակարարների մոտ
Sputnik Արմենիա
Միջոցառումից հետո մի շարք քաղաքացիներ բուժօգնության էին դիմել աղիքային վարակի ախտանշաններով։ 24.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-24T21:22+0400
2026-07-24T21:22+0400
2026-07-24T21:23+0400
ֆրանսիա
դեսպանատուն
թունավորում
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/12/104782013_0:67:1280:787_1920x0_80_0_0_a6ed99d64c4ce8c516e378d28743f096.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ Ֆրանսիայի դեսպանատանը հուլիսի 14-ին կազմակերպված ընդունելությունից հետո գրանցված թունավորումից հետքերով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ կանի բոլոր մատակարարների մոտ։Այս մասին հայտնում է տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։Ավելի վաղ ՍԱՏՄ-ն հաղորդագրություն էր տարածել, որ ստուգումներ է իրականացնելու «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, որն ապահովել էր Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրասիրությունը։ Դրանից հետո մի շարք քաղաքացիներ բուժօգնության էին դիմել աղիքային վարակի ախտանշաններով։Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավման օրը, Ֆրանսիայի դեսպանատանն ընդունելություն էր կազմակերպվել, որից հետո բազմաթիվ հյուրեր բուժօգնության են դիմել աղիքային վարակի ախտանշաններով։ Միջոցառման ժամանակ հյուրասիրություն էր կազմակերպվել, որի ընթացքում մատուցվել էր նաև ձկնամթերք։ Քանի որ միջոցառումը բացօթյա էր, սնունդը երկար ժամանակ մնացել էր դրսում՝ արևի տակ։ Հյուրասիրությունն ապահովել էր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը։ Ֆրանսիայի դեսպանությունն էլ պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ հայցելով հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար և նշելով, որ դիմել են առողջապահության նախարարությանը։
ֆրանսիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/12/104782013_72:0:1209:853_1920x0_80_0_0_265cc2459e806bb23a20c89032d6ae29.jpg.webp
ֆրանսիա, դեսպանատուն, թունավորում, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
ֆրանսիա, դեսպանատուն, թունավորում, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
Միջոցառումից հետո մի շարք քաղաքացիներ բուժօգնության էին դիմել աղիքային վարակի ախտանշաններով։