Եվրահանձնաժողովը սպառնում է տուգանել TikTok-ին անչափահասների թույլ պաշտպանության խնդրի պատճառով

Եվրոպական հանձնաժողովը մեղադրել է TikTok-ին ԵՄ թվային ծառայությունների մասին օրենքը (DSA) խախտելու մեջ՝ «անչափահաս առցանց օգտատերերի հաշիվները չպաշտպանելու» համար և սպառնացել է ընկերությանը տարեկան շրջանառության 6%-ի չափով տուգանքով։

«Եվրոպական հանձնաժողովը նախնական եզրակացություն է արել, որ TikTok-ը խախտում է ԵՄ թվային ծառայությունների մասին օրենքը, քանի որ անչափահաս օգտատերերի հաշիվները պաշտպանելու նրա համակարգերը չեն համապատասխանում DSA-ում սահմանված չափանիշներին», – Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԵՀ մամուլի խոսնակ Թոմաս Ռենիերը։

ԵՀ-ն անընդունելի է համարում, որ անչափահաս օգտատերերը կարող են իրենց հաշիվները նշել որպես «հանրային» և որ «ցանկացած օգտատեր, նույնիսկ նրանք, ովքեր չունեն TikTok հաշիվ, կարող են տեսնել անչափահասների հաշիվները»։

Ռենիերը ենթադրել է, որ սա, իբր, անչափահաս TikTok օգտատերերին դարձնում է «խոցելի ԵՄ-ում առցանց գիշատիչների համար»։

Եվրոպական հանձնաժողովը զգուշացրել է, որ եթե TikTok-ը չկարողանա փոփոխել այս համակարգը՝ Բրյուսելի պահանջներին համապատասխանելու համար, ընկերությունը կարող է տուգանվել մինչև իր շրջանառության 6%-ի չափով։

Leave a comment