Իսպանիայի կառավարությունն արտակարգ դրություն է հայտարարել Մադրիդի շրջանում և հարևան Ավիլա նահանգում: Պետությունն այժմ կարող է ավելի շատ ռեսուրսներ և միջոցներ մոբիլիզացնել անտառային հրդեհների դեմ պայքարի համար, իսկ գործողության կառավարումը փոխանցվում է զինվորականներին:
Վերջին օրերին Իսպանիայում մի քանի խոշոր անտառային հրդեհներ են բռնկվել, որոնցից մեկը՝ Մադրիդից արևմուտք: Մայրաքաղաքի շրջանում արդեն մոտ 10000 մարդ ստիպված լքել է տները, ոչնչացվել է մոտ 125000 հեկտար բուսականություն:
Մասնագետների կարծիքով՝ անցյալ ձմռանը և գարնանն Իսպանիայում տեղացած ուժեղ անձրևները նպաստել են խոտի ու թփերի աճին: Այժմ այդ ամբողջ կենսազանգվածը չորացել է շոգի պատճառով և շատ դյուրավառ է դարձել: Նմանատիպ իրավիճակ է նաև հարևան Ֆրանսիայում, որն օգնություն է խնդրել ԵՄ մյուս երկրներից՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար: