Սև ծովում թուրքական նավ է հարձակման ենթարկվել. կա 1 զոհ

Ermenihaber.am. Ռուսաստանի Տաման նավահանգստից դեպի Տրապիզոն ածուխ տեղափոխող թուրքական դրոշով «Mv Reyhan Sarı» բեռնատար նավը Նովորոսիյսկի ափամերձ հատվածում ենթարկվել է անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հարձակման։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակման ենթարկված նավը հասել է Տրապիզոնի նավահանգիստ։

ԱԹՍ-ի հարձակման հետևանքով նավի տեխնիկական սպասարկման բաժնում գտնվող Թուրքիայի քաղաքացի, 54-ամյա Սավաշ Չաքարը տեղում մահացել է: Նավի անձնակազմի ևս 2 անդամ վիրավորվել և ուղղաթիռով տեղափոխվել է Սամսունի հիվանդանոցներ:

Հարձակման հետևանքով նավը ստացել է նյութական վնասներ, սակայն կարողացել է շարունակել ընթացքը և հասնել վերջնակետ: Այժմ Տրապիզոնի նավահանգստում իրականացվում են մահացածի մարմինը դուրս բերելու և դատաբժշկական փորձաքննության հանձնելու աշխատանքները: Ածխի բեռնաթափումից հետո նավը կլքի նավահանգիստը:

Աղբյուր՝ Son Dakika

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment