Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև


Ալբանիայի խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել իրավապահների և մի քանի շաբաթ շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցների միջև: Ցուցարարները փորձել են հեռացնել ոստիկանների արգելապատնեշները, իրավապահներն էլ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են գործի դրել՝ բազմությանը ցրելու համար:


Ալբանացիներն արդեն ավելի քան մեկ ամիս է՝ բողոքում են ափամերձ հատվածներում հանգստավայրերի շինարարության դեմ, որոնցից մեկը կապված է ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ: Ցուցարարները կառավարությանը մեղադրել են կոռուպցիայի համար և պահանջել հրաժարական տալ:

Դիտումների քանակ3

Leave a comment