Ուկրաինական ԱԹՍ–ի հարձակման հետևանքով Բելգորոդում նորապսակներ են տուժել

https://arm.sputniknews.ru/20260723/ukrainakan-atsi-hardzakman-hetevanqvov-belgvorvodum-nvorapsakner-en-tuzhel-104968287.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/17/104966625_75:0:1034:719_1920x0_80_0_0_7609901f1f62caa14d7281fe45833a63.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բելգորոդ, զագս (քկագ), անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա

բելգորոդ, զագս (քկագ), անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա

Բաժանորդագրվել

Միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 11:00-ին «Արտ-ստուդիայի» մոտ։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Բելգորոդի կենտրոնում ուկրաինական ԱԹՍ–ն հարձակվել է ՔԿԱԳ–ի վրա, երբ այնտեղ հարսանիք էր ընթանում, հարսն ու փեսան տուժել են։

«Փեսան ոտքի բեկորային վնասված է ստացել, հարսնացուի հարսանեկան զգեստն էլ բռնկվել է։ Բարեբախտաբար, նա լուրջ վնասվածքներ չի ստացել», – գրել է «БелПресса»–ն։

Փեսայից բացի, ևս մեկ տղամարդ է տուժել։ Օպերատիվ շտաբը հայտնում է, որ նա ևս ոտքի բեկորային վնասվածք է ստացել, տեղում օգնություն են ցուցաբերել, հոսպիտալացումից հրաժարվել է։ Վնասվել է նաև երկու մեքենա։

Վերջին օրերին Բելգորոդը պարբերաբար ենթարկվում է ԱԹՍ–ների հարձակումների։ Միայն այսօր քաղաքի վրա 4 անօդաչու է հարձակվել։ Առևտրային օբյեկտի վրա 2 հարվածների հետևանքով 2 մարդ է տուժել, մյուս 2 հարվածների հետևանքով բեռնատարներ և սարքավորումներ են վնասվել։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment