Wildberries-ը սկսել է առաջին վճարումները վաճառողներին իր պահեստների վրա հարձակումից հետո, այսօր նրանցից ավելի քան 88,000-ը կստանան փոխհատուցումները։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը։
Նա հայտարարել է, որ Wildberries-ի առաքման ծառայությունը կվերականգնվի բնականոն հունով 24 ժամվա ընթացքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր։