Իրանական Tasnim գործակալությունը, հղում անելով ռազմական աղբյուրին, հայտնում է, որ եթե ԱՄՆ-ն հարված հասցնի Իրանի որևէ կամրջի կամ էլեկտրակայանի, ապա Թեհրանը պատասխան կհասցնի տարածաշրջանում ԱՄՆ շահերի հետ կապված ենթակառուցվածքային և էներգետիկ օբյեկտներին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի պատասխանը կներառի բազմաթիվ ենթակառուցվածքային թիրախներ, եթե Վաշինգտոնը իրականացնի հարձակում Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ։