Ատոմակայանի աշխատանքների հաշվետվությունը՝ գործադիրի վաղվա նիստում
Հայկական ատոմային էլեկտրակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ուղղությամբ աշխատանքների իրականացման համար ընդգրկվել էր 103 միջոցառում, որից «Ռուսատոմսերվիս» ընկերության տիրույթում է 23-ը։ Արդյունքում ռուսական տիրույթում գտնվող 23 խոշորացված միջոցառման շրջանակում կնքվել է 18 պայմանագիր։ Մնացած 5 միջոցառումները գտնվում են ռուսական ընկերության տիրույթում՝ տեխնիկական առաջադրանքներ կազմելու փուլում։ Թվով 9 պայմանագիր գտնվում է կատարման ընթացքում, իսկ 9 պայմանագրերով նախատեսված աշխատանքներն ավարտվել են, կազմվել են համապատասխան հանձնման-ընդունման ակտեր։ Աշխատանքների հաշվետվության ներկայացումն ընդգրկված է Գործադիր մարմնի վաղվա նիստում։
Դեռ 2023 թ-ին ընդունվել է Հայաստանի կառավարության որոշումը՝ «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու նպատակով գործընթաց սկսելու մասին»։
«Ռուսատոմսերվիս» ընկերության հետ կնքվել է Շրջանակային համաձայնագիր շուրջ 57,5 մլն ԱՄՆ դոլարի չափով։ Այն համաձայնեցվել էր Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հետ։
«ՀԱԷԿ»-ի տիրույթում գտնվող 37 խոշորացված միջոցառումներով կազմվել է 45 գնման ընթացակարգ, որոնցից 36-ով կնքվել են պայմանագրեր, 1 պայմանագիր գտնվում է կնքման փուլում, 2-ով հայտարարված է մրցույթ, 4 միջոցառումների կատարումը հետաձգված է, քանի որ դրանց կատարման նախապայմանները ի հայտ են գալու այլ միջոցառումների կատարման շրջանակներում, որոնց ավարտին կհայտարարվեն մրցույթներ։ 17 պայմանագրերով աշխատանքներն ավարտվել են, կազմվել են համապատասխան հանձնման-ընդունման ակտեր։
Նախատեսված են էներգաբլոկի անվտանգության գնահատմանն ուղղված մի շարք միջոցառումներ, մասնավորապես գլխավոր շրջանառու խողովակաշարի ցանկացած մասում 200մմ համարժեք տրամագծով արտահոսքի փոխհատուցման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցառումների որոշում հաշվարկային մեթոդով՝ հաշվի առնելով եզակի խափանման սկզբունքը։ Աշխատանքի շրջանակներում մշակված հաշվետվական փաստաթղթի նախնական տարբերակը ատոմակայանի կողմից ներկայացվել է ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի դիտարկմանը։
Ռեակտորային կայանքի անվտանգ կանգի եւ հովացման, շրջակա միջավայր ճառագայթաակտիվ արտանետումների վերահսկման եւ տեղայնացման վրա հրդեհների ազդեցության վերլուծության կատարման շրջանակներում ենթակապալառու կազմակերպության կողմից մշակվել է հաշվետվություն և համաձայնեցվել ՀԱԷԿ-ի հետ։ Հայտնաբերվել են նաեւ անհամապատասխանություններ, որոնք պետք է շտկվեն։ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրով նախատեսված աշխատանքները շարունակվում