Տեղեկություններ ենք ստանում այն մասին, որ հետընտրական շրջանում կալանավորված որոշ քաղբանտարկյալների (օրինակ՝ Արեգնազ Մանուկյան, Ավետիք Չալաբյան) զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից։
Խստորեն դատապարտում ենք նման արգելքի կիրառումը։ Անկախ վարույթի փաստական հանգամանքներից՝ այն չունի և չի կարող ունենալ որևէ իրավական հիմնավորում, և կալանքը խափանման միջոցից ինքնին վերածում է պատժամիջոցի։
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)