https://arm.sputniknews.ru/20260721/turqiaji-transpvorti-nakharary-iraqum-e-orakargum-e-zargacman-tshanaparhner-nakhagitsy-104872059.html
Թուրքիայի տրանսպորտի նախարարը Իրաքում է. օրակարգում է «Զարգացման ճանապարհներ» նախագիծը
Թուրքիայի տրանսպորտի նախարարը Իրաքում է. օրակարգում է «Զարգացման ճանապարհներ» նախագիծը
Sputnik Արմենիա
Բանակցությունների մանրամասները կողմերը դեռ չեն բացահայտում: Սակայն Ուրալօղլուն պարբերաբար այցելում է Իրաք, քանի որ համակարգում է «Զարգացման ճանապարհներ»… 21.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-21T15:00+0400
2026-07-21T15:00+0400
2026-07-21T15:00+0400
թուրքիա
իրաք
ճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0c/85702913_0:80:1600:980_1920x0_80_0_0_f83d9880084a1ec3d3c28d831aa61528.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն այցելել է Իրաք, որտեղ Բաղդադում հանդիպել է երկրի տրանսպորտի նախարար Վահաբ Սալման ալ-Հասանիի հետ, հայտնել է Իրաքի տրանսպորտի նախարարությունը:Բանակցությունների մանրամասները կողմերը դեռ չեն բացահայտում: Սակայն Ուրալօղլուն պարբերաբար այցելում է Իրաք, քանի որ համակարգում է «Զարգացման ճանապարհներ» (Development Road Project) մեծածավալ նախագծի իրականացման գործընթացը:Իրաքի հարավը Թուրքիայի հետ կապող տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին առաջին անգամ հայտարարվեց 2023 թվականին: Այդ ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Զարգացման ճանապարհները» երկրի համար «նոր մետաքսի ճանապարհ» անվանեց: 2024 թվականի ապրիլին Իրաքը, Թուրքիան, Կատարը և ԱՄԷ-ն նախագծի վերաբերյալ համագործակցության հուշագիր ստորագրեցին և պայմանավորվեցին համակարգող կենտրոն ստեղծել դրա իրագործման համար։Վերջին ամիսներին նախագծի հեռանկարները կրկին ուշադրության կենտրոնում հայտնվեցին տարածաշրջանային իրավիճակի փոփոխման ֆոնին։ Վաշինգտոնի կողմից «Մերձավորարևելյան միջանցքի» բացահայտ աջակցությունից և ՕՊԵԿ-ից դուրս գալու ԱՄԷ-ի որոշումից հետո հարցեր առաջացան առանձին ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորմանը Աբու Դաբիի հետագա մասնակցության վերաբերյալ։Անկարան Բասրայից ոչ հեռու Գրանդ Ֆաու խորջրյա նավահանգստի կառուցման հույս ունի, որը «Զարգացման ճանապարհների» առանցքային տարր է համարվում։ Ենթադրվում էր, որ ֆինանսավորման զգալի մասը կապահովեր ԱՄԷ-ն։ Հետագայում նավահանգստից բեռները նախատեսվում է երկաթուղով տեղափոխել Միջերկրական ծովի ափին գտնվող թուրքական Մերսին քաղաք։ Տրանսպորտային միջանցքի շինարարությունն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել մինչև 2038 թվականը։
թուրքիա
իրաք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0c/85702913_0:0:1424:1067_1920x0_80_0_0_891797054a2f64e7d5383b98e5d3d896.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, իրաք, ճանապարհ
Բաժանորդագրվել
Բանակցությունների մանրամասները կողմերը դեռ չեն բացահայտում: Սակայն Ուրալօղլուն պարբերաբար այցելում է Իրաք, քանի որ համակարգում է «Զարգացման ճանապարհներ» (Development Road Project) մեծածավալ նախագծի իրականացման գործընթացը:
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն այցելել է Իրաք, որտեղ Բաղդադում հանդիպել է երկրի տրանսպորտի նախարար Վահաբ Սալման ալ-Հասանիի հետ, հայտնել է Իրաքի տրանսպորտի նախարարությունը:
Բանակցությունների մանրամասները կողմերը դեռ չեն բացահայտում: Սակայն Ուրալօղլուն պարբերաբար այցելում է Իրաք, քանի որ համակարգում է «Զարգացման ճանապարհներ» (Development Road Project) մեծածավալ նախագծի իրականացման գործընթացը:
Նախագիծն Անկարան դիտարկում է որպես միջազգային տրանսպորտային առանցքային երթուղի և այլընտրանք Սուեզի ջրանցքին: Դրա նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն աճել է Գազայի հատվածում իրավիճակի սրումից և գործնականում «Մերձավորարևելյան միջանցք» նախագծի դադարեցումից հետո:
Իրաքի հարավը Թուրքիայի հետ կապող տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին առաջին անգամ հայտարարվեց 2023 թվականին: Այդ ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Զարգացման ճանապարհները» երկրի համար «նոր մետաքսի ճանապարհ» անվանեց: 2024 թվականի ապրիլին Իրաքը, Թուրքիան, Կատարը և ԱՄԷ-ն նախագծի վերաբերյալ համագործակցության հուշագիր ստորագրեցին և պայմանավորվեցին համակարգող կենտրոն ստեղծել դրա իրագործման համար։
Վերջին ամիսներին նախագծի հեռանկարները կրկին ուշադրության կենտրոնում հայտնվեցին տարածաշրջանային իրավիճակի փոփոխման ֆոնին։ Վաշինգտոնի կողմից «Մերձավորարևելյան միջանցքի» բացահայտ աջակցությունից և ՕՊԵԿ-ից դուրս գալու ԱՄԷ-ի որոշումից հետո հարցեր առաջացան առանձին ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորմանը Աբու Դաբիի հետագա մասնակցության վերաբերյալ։
Անկարան Բասրայից ոչ հեռու Գրանդ Ֆաու խորջրյա նավահանգստի կառուցման հույս ունի, որը «Զարգացման ճանապարհների» առանցքային տարր է համարվում։ Ենթադրվում էր, որ ֆինանսավորման զգալի մասը կապահովեր ԱՄԷ-ն։ Հետագայում նավահանգստից բեռները նախատեսվում է երկաթուղով տեղափոխել Միջերկրական ծովի ափին գտնվող թուրքական Մերսին քաղաք։ Տրանսպորտային միջանցքի շինարարությունն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել մինչև 2038 թվականը։