Քիչ առաջ, երբ դարձյալ փոքր ձեռնաշղթաներով դատարան բերեցին Գագիկ Ծառուկյանին, հիշեցի երջանկահիշատակ փաստաբան Արսեն Մկրտչյանի գործը։
Ճանաչված փաստաբան Արսեն Մկրտչյանն առաջին հայն էր, որը հաղթեց այլ պետությանը՝ Ռուսաստանի Դաշնությանը ՄԻԵԴ-ում: Ըստ ՄԻԵԴ որոշման՝ Ռուսաստանը հատուցեց 7500 եվրո գումար։
«Ինձ դատարան տարան ձեռնաշղթաներով: Խնդրում էի հանել, քանի որ դրանք ձեռքերիս փոքր էին: Չէին հանում…,- պատմել էր Արսեն Մկրտչյանը, թե ինչպես են իրեն 2007 թ. օգոստոսին «էտապով» բերել Մոսկվա:- 62 հոգով, ձեռնաշղթաներով ամրացվել էինք գնացքի ներսում եղած լարին: Նույն դաժան, անմարդկային վերաբերմունքն այստեղ էր»:
Արսեն Մկրտչյանի այս գործով Եվրոպական դատարանը նկատել էր, որ փոքր ձեռնաշղթաների առկայությունը խոշտանգում էր։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: