Մեծ Բրիտանիայի Ծովային առևտրի համակարգման կենտրոնը (UKMTO) հայտնել է, որ Օմանի Քումզար բնակավայրից մոտ 8 ծովային մղոն հյուսիս-արևմուտք տեղի ունեցած միջադեպը վերաորակվել է որպես հարձակում։
UKMTO-ի տվյալներով՝ նավը խոցվել է անհայտ արկով, ինչի հետևանքով դրա վրա հրդեհ է բռնկվել։
Անձնակազմը կարողացել է անվտանգ լքել նավը և փրկվել քարշակ նավի օգնությամբ։
Հրդեհը դեռևս չի մարվել, իսկ նավը շարունակում է դրեյֆել ծովում։ Այս պահի դրությամբ շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվել։