«Փաստինֆո». Կշարունակեմ պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր, որպես փոխնախագահ, հաշվի առնելով այն, որ փաստվեցին ձևավորված իրողությունները, ես անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավորումը որպես Սահմանադրական դատարանի փոխնախագահ։ Այս մասին ՍԴ նախագահի ընտրություններից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էդգար Շաթիրյանը՝ տրամաբանական համարելով փոխնախագահի պաշտոնից հրաժարականը։
Նշենք, որ այսօր չորրորդ փորձից Վլադիմիր Վարդանյանին դարձրել են ՍԴ նախագահ։
Թեկնածուներից Էդգար Շաթիրյանն ասաց, որ առնվազ այսօրվա մասով ընտրության ելքն իր համար անկանխատեսելի չէր։
«Ես ընդամենը մի նախադասություն կասեմ ու սրանով կավարտեմ՝ արդյո՞ք սա էր 2020 թվականի հունիսին տեղի ունեցած Սահմանադրության փոփոխության վերջնանպատակը։ Ես չեմ ուզում հավատալ սրան անձնապես, բայց առկա իրողությունները ստիպում են հաշվի նստել դրանց հետ։ Այլ խոսքերով, շուրջ 6 ու կես տարի անց ունեցանք դարձ ի շրջանս յուր»։
Հարցին՝ տեղեկություններ ունե՞ր իշխանական ճնշումների մասին, նա պատասխանեց՝ նշելով․ «Առնվազն իմ մասով, իմ տեսակը հաշվի առնելով, ինձ փոքրիշատե ճանաչողները կփաստեն, որ ես ճնշվողներից չեմ։ Ավելի քան 6 տարի պաշտոնավարում եմ որպես դատավոր, իմ գործունեության և իմ անձի մասով երբեք ճնշում չի եղել, չկա, չի էլ կարող լինել»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: