Ուկրաինան հազիվ թե կարողանա վերադարձնել իր բոլոր տարածքները. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Ուկրաինան հազիվ թե կարողանա վերադարձնել իր բոլոր տարածքները. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քիչ հավանական է, որ որևէ մեկը կարողանա լիակատար հաղթանակ տանել ուկրաինական պատերազմում։ Դրա մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Պետք է հուսալ, որ այս պատերազմը կավարտվի, թեև Ուկրաինան հազիվ թե կարողանա վերադարձնել իր բոլոր տարածքները։

Թե հնարավոր համաձայնագրի շրջանակում ինչ պայմանների է պատրաստ համաձայնել Ուկրաինան, բացառապես նրա որոշելիքն է։ Միայն Զելենսկին և նրա կառավարությունը կարող են նման որոշում ընդունել ուկրաինացի ժողովրդի անունից։

Նման պատերազմները միշտ ավարտվում են խաղաղության համաձայնագրով, իսկ դա հաճախ փոխզիջում է ենթադրում»,- նշել է Ռյուտեն։

Leave a comment