Քննչական գործողություններ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում. 15 տաղավարի աշխատանքը կասեցվել է

https://arm.sputniknews.ru/20260720/qnnchakan-gvortsvoghutjunner-arinj-mvol-arevtri-kentrvonum-15-taghavari-ashkhatanqy-kasecvel-e-104830387.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2362/04/23620446_183:178:946:750_1920x0_80_0_0_da149041c2788fd29559910882ed814d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, «առինջ մոլ» առևտրի կենտրոն, իվետա տոնոյան

հայաստան, «առինջ մոլ» առևտրի կենտրոն, իվետա տոնոյան

Բաժանորդագրվել

Այն տաղավարները, որոնց գործունեությունը դադարեցվել է, հիմնականում զբաղվում են շինարարական ապրանքների առուվաճառքով։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում վաղ առավոտից քննչական գործողություններ են կատարվել, 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Ավելի վաղ aysor.am կայքը հայտնել էր, որ հարկային մարմինները ստուգումներ են կատարում «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում։ Նշվել էր նաև, որ առևտրականներն ահազանգել էին, թե ստուգումներն առավոտից են կատարվում, ինչի հետևանքով չեն կարողանում իրենց տաղավարներում աշխատել:

«Քննչական մարմինները վաղ առավոտից զննություն են իրականացրել, և 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է։ Ընդհանուր առմամբ «Առինջ մոլի» գործունեությունը չի դադարեցվել, և աշխատանքն այնտեղ շարունակվում է։ Այն տաղավարները, որոնց գործունեությունը դադարեցվել է, հիմնականում զբաղվում են շինարարական ապրանքների առուվաճառքով, ինչպես նաև ինտերիեր դիզայնի ուղղվածություն ունեն»,– ասաց Տոնոյանը։

Տոնոյանի խոսքով` այդ տաղավարների գործունեության կասեցման հիմնավորմամբ նշվել է, թե դրանք գործում են բարձր լարում ունեցող հոսանքագծերի տարածքում։ Նա նշեց` փաստաբաններն արդեն զբաղվում այս հարցերով` ներկայացնելով իրենց համապատասխան հիմնավորումներ։

Sputnik Արմենիային ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստուգումներին առնչվող որևէ տեղեկություն չտրամադրեցին։ Միայն նշեցին` հրապարակման ենթակա ցանկացած տեղեկություն օպերատիվ տրամադրում են։

Leave a comment