Եվրոպական աջակցությունն Ուկրաինային սպառնալիքի տակ է. Financial Times

https://arm.sputniknews.ru/20260720/evrvopakan-ajakcutjunn-ukrainajin-sparnaliqi-tak-e-financial-times-104828481.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/14/43815749_173:0:2904:2048_1920x0_80_0_0_ddfca1ee098ccd5df1b2ae7f918c4e3b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, ռուսաստան, պատժամիջոցներ, եվրամիություն

ուկրաինա, ռուսաստան, պատժամիջոցներ, եվրամիություն

Բաժանորդագրվել

Հունաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Ավստրիան և Պորտուգալիան հրաժարվում են աջակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթում ներառված որոշ միջոցառումների, քանի որ դրանք վնաս են հասցնում իրենց տնտեսություններին։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Եվրոպական երկրներն այլևս չեն ցանկանում կորուստներ ունենալ հանուն մյուս պատերազմող կողմի, Եվրամիությունը Ռուսաստանի դեմ տնտեսական նոր պատժամիջոցների աջակցության «կոլապսի» է բախվում, գրում է Financial Times-ը։

Նույնիսկ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի համաձայնեցումն է փորձություն դարձել։ Պետությունները, այդ թվում` Հունաստանը, Պորտուգալիան, Ֆրանսիան, Իտալիան և Ավստրիան, պահանջել են մեղմել սահմանափակումները հանուն իրենց սեփական ընկերությունների և նույնիսկ ապասառեցնել ՌԴ–ի ակտիվների մի մասը, նշում է պարբերականը։

«Բանակցությունների սեղանի շուրջ բարոյական իմպերատիվն ավելի ու ավելի քիչ է գործում։ Բոլոր մայրաքաղաքները համաձայն են կոշտ հռետորաբանության հետ և խոսում են համերաշխության մասին, բայց հետո այդ ամենը հալչում է… Սա լուրջ ճգնաժամ է պատժամիջոցների նկատմամբ ամբողջ մոտեցման համար։ Եթե բոլորը բացառություններ և սողանցքներ են պահանջելու, ապա, ի վերջո, պատժամիջոցների յուրաքանչյուր փաթեթ դատարկ խոսքեր են լինելու», – հայտարարել է դիվանագետներից մեկը։

ԵՄ-ում շարունակում են խոսել Կիևի ռեժիմի նկատմամբ համերաշխության մասին, սակայն գործնականում ​​ավելի հաճախ սկսել են պաշտպանել սեփական բիզնես շահերը։ Վաղ թե ուշ սա կարող է անիմաստ պատժամիջոցների հանգեցնել, նշել է թերթը։

Հունիսին Եվրահանձնաժողովը ներկայացրեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը, որը կներառի բանկերը, պաշտպանական արդյունաբերության համալիրը, ստվերային նավատորմը և էներգետիկ ոլորտը։ Հուլիսի 13-ին ԵՄ արտգործնախարարները չկարողացան համաձայնեցնել այն։

Առաջարկվող պատժամիջոցների փաթեթը ներառում է ռուսական արտահանմանը և երկրի ֆինանսական համակարգին ուղղված միջոցառումներ, ինչպես նաև երրորդ երկրներ արտահանվող նավթի արհեստականորեն ցածր գինը պահպանելու մեխանիզմ։ Այդ մեխանիզմի դեմ հանդես է եկել Հունաստանը, քանի որ որոշումը վնաս կհասցնի հույն միլիարդատեր Ջորջ Պրոկոպիուին։

Leave a comment