https://arm.sputniknews.ru/20260720/evrvopakan-ajakcutjunn-ukrainajin-sparnaliqi-tak-e-financial-times-104828481.html
Եվրոպական աջակցությունն Ուկրաինային սպառնալիքի տակ է. Financial Times
Եվրոպական աջակցությունն Ուկրաինային սպառնալիքի տակ է. Financial Times
Sputnik Արմենիա
Հունաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Ավստրիան և Պորտուգալիան հրաժարվում են աջակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթում ներառված որոշ… 20.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-20T14:48+0400
2026-07-20T14:48+0400
2026-07-20T14:48+0400
ուկրաինա
ռուսաստան
պատժամիջոցներ
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/14/43815749_0:159:3077:1890_1920x0_80_0_0_90af42d2daa56579bf72a581bdea1b36.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Եվրոպական երկրներն այլևս չեն ցանկանում կորուստներ ունենալ հանուն մյուս պատերազմող կողմի, Եվրամիությունը Ռուսաստանի դեմ տնտեսական նոր պատժամիջոցների աջակցության «կոլապսի» է բախվում, գրում է Financial Times-ը։Նույնիսկ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի համաձայնեցումն է փորձություն դարձել։ Պետությունները, այդ թվում` Հունաստանը, Պորտուգալիան, Ֆրանսիան, Իտալիան և Ավստրիան, պահանջել են մեղմել սահմանափակումները հանուն իրենց սեփական ընկերությունների և նույնիսկ ապասառեցնել ՌԴ–ի ակտիվների մի մասը, նշում է պարբերականը։ԵՄ-ում շարունակում են խոսել Կիևի ռեժիմի նկատմամբ համերաշխության մասին, սակայն գործնականում ավելի հաճախ սկսել են պաշտպանել սեփական բիզնես շահերը։ Վաղ թե ուշ սա կարող է անիմաստ պատժամիջոցների հանգեցնել, նշել է թերթը։Հունիսին Եվրահանձնաժողովը ներկայացրեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը, որը կներառի բանկերը, պաշտպանական արդյունաբերության համալիրը, ստվերային նավատորմը և էներգետիկ ոլորտը։ Հուլիսի 13-ին ԵՄ արտգործնախարարները չկարողացան համաձայնեցնել այն։Առաջարկվող պատժամիջոցների փաթեթը ներառում է ռուսական արտահանմանը և երկրի ֆինանսական համակարգին ուղղված միջոցառումներ, ինչպես նաև երրորդ երկրներ արտահանվող նավթի արհեստականորեն ցածր գինը պահպանելու մեխանիզմ։ Այդ մեխանիզմի դեմ հանդես է եկել Հունաստանը, քանի որ որոշումը վնաս կհասցնի հույն միլիարդատեր Ջորջ Պրոկոպիուին։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/14/43815749_173:0:2904:2048_1920x0_80_0_0_ddfca1ee098ccd5df1b2ae7f918c4e3b.jpg.webp
ուկրաինա, ռուսաստան, պատժամիջոցներ, եվրամիություն
ուկրաինա, ռուսաստան, պատժամիջոցներ, եվրամիություն
Հունաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Ավստրիան և Պորտուգալիան հրաժարվում են աջակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթում ներառված որոշ միջոցառումների, քանի որ դրանք վնաս են հասցնում իրենց տնտեսություններին։
Նույնիսկ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի համաձայնեցումն է փորձություն դարձել։ Պետությունները, այդ թվում` Հունաստանը, Պորտուգալիան, Ֆրանսիան, Իտալիան և Ավստրիան, պահանջել են մեղմել սահմանափակումները հանուն իրենց սեփական ընկերությունների և նույնիսկ ապասառեցնել ՌԴ–ի ակտիվների մի մասը, նշում է պարբերականը։
«Բանակցությունների սեղանի շուրջ բարոյական իմպերատիվն ավելի ու ավելի քիչ է գործում։ Բոլոր մայրաքաղաքները համաձայն են կոշտ հռետորաբանության հետ և խոսում են համերաշխության մասին, բայց հետո այդ ամենը հալչում է… Սա լուրջ ճգնաժամ է պատժամիջոցների նկատմամբ ամբողջ մոտեցման համար։ Եթե բոլորը բացառություններ և սողանցքներ են պահանջելու, ապա, ի վերջո, պատժամիջոցների յուրաքանչյուր փաթեթ դատարկ խոսքեր են լինելու», – հայտարարել է դիվանագետներից մեկը։
ԵՄ-ում շարունակում են խոսել Կիևի ռեժիմի նկատմամբ համերաշխության մասին, սակայն գործնականում ավելի հաճախ սկսել են պաշտպանել սեփական բիզնես շահերը։ Վաղ թե ուշ սա կարող է անիմաստ պատժամիջոցների հանգեցնել, նշել է թերթը։
Հունիսին Եվրահանձնաժողովը ներկայացրեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը, որը կներառի բանկերը, պաշտպանական արդյունաբերության համալիրը, ստվերային նավատորմը և էներգետիկ ոլորտը։ Հուլիսի 13-ին ԵՄ արտգործնախարարները չկարողացան համաձայնեցնել այն։
Առաջարկվող պատժամիջոցների փաթեթը ներառում է ռուսական արտահանմանը և երկրի ֆինանսական համակարգին ուղղված միջոցառումներ, ինչպես նաև երրորդ երկրներ արտահանվող նավթի արհեստականորեն ցածր գինը պահպանելու մեխանիզմ։ Այդ մեխանիզմի դեմ հանդես է եկել Հունաստանը, քանի որ որոշումը վնաս կհասցնի հույն միլիարդատեր Ջորջ Պրոկոպիուին։