Եթե դուք ինձ ևս մեկ անգամ վիրավորեք, ես խոսափողը կշպրտեմ ձեր ուղղությամբ․ Գասպարը՝ լրագրողին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը կտրուկ է արձագանքել լրագրողի՝ կատալոնական ակումբի կողմից մրցավարներին կաշառելու վերաբերյալ հարցին։

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Գասպարը ցուցմունք է տվել դատարանում՝ աղմկահարույց «Նեգրեյրայի գործով»։

​«Եթե դուք ինձ ևս մեկ անգամ վիրավորեք, ես խոսափողը կշպրտեմ ձեր ուղղությամբ։ Ժոան Գամպերի կողմից «Բարսելոնայի» հիմնադրման պահից ի վեր ակումբը երբեք օրենք չի խախտել։

​Իսկ մրցավարին կաշառելը, որպեսզի նա քո օգտին որոշումներ կայացնի, հանցագործություն է։ Ես չեմ հասկանում, թե ինչու են ցանկանում, որ մարդիկ հավատան դրան», – Գասպարի խոսքերն է մեջբերում Marca-ն։

2023 թվականին «Բարսելոնային» և ակումբի ղեկավարությանը մեղադրանք էր առաջադրվել կաշառակերության համար՝ կապված Իսպանիայի ֆուտբոլի միության (RFEF) Մրցավարների տեխնիկական կոմիտեի (CTA) նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային կատարված վճարումների հետ։

​Դատարանը հանցագործություն էր որակել 2001-ից 2018 թվականներին «Բարսելոնայի» կողմից Նեգրեյրային մի քանի միլիոն եվրո գումարի փոխանցումը։

Leave a comment