Զելենսկին Թուրքիայի ԱԳ նախարարին շքանշանով է պարգևատրել

Քաղաքականություն

17.07.2026 | 17:32

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին պարգևատրել է «Արժանիքների  համար» երկրորդ աստիճանի շքանշանով, գրում է Անադոլուն։

«Ուկրաինայի նախագահի հրամանագրով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը պարգևատրվել է Երկրորդ աստիճանի «Արժանիքների համար շքանշանով»՝ միջպետական ​​համագործակցության ամրապնդման և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած ակնառու անձնական ներդրման համար»,- ասվում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։

Այս շքանշանը շնորհվում է Ուկրաինայի քաղաքացիներին և օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին՝ երկրին մատուցած ակնառու ծառայությունների համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment