Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում վերջին շրջանում տեղի ունեցած պատմական իրադարձությունները, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումը, ստեղծում են տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության և բարեկեցության ապահովման եզակի հնարավորություն։
Այս մասին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ քննարկումների ընթացքում ռուս գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակի մասին․ «Այսօր կարելի է վստահությամբ ասել, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղությունը դե ֆակտո գոյություն ունի»։