«Միտումնավոր փորձում են ձգձգել»․ վեհափառի և 6 եպիսկոպոսների «գործով» դատական նիստը կրկին հետաձգվեց։
Դատավոր Սերժ Ռուշանյանը ստիպված եղավ կրկին հետաձգել նշանակված դատական նիստը՝ դատախազների բացակայության պատճառով։
«Մենք կարծում ենք, որ դատախազությունը միտումնավոր է նման վարքագիծ դրսևորում։ Այն պատճառով, որ մի քանի դատախազ է ներգրավված այս գործին, և գործն էլ ունի մեծ նշանակություն հանրության համար»,- ասաց պաշտպան Արա Զոհրաբյանը։