Այսօր նշվող Էմոջիների համաշխարհային օրվա կապակցությամբ ներկայացնում ենք զվարճալի քվիզ՝ առաջարկելով հայտնի ֆիլմերը գուշակել միայն էմոջիների միջոցով
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի․ /Նովոստի–Արմենիա/․ Երբեմն մեկ փոքրիկ պատկերն ավելի խոսուն է, քան մի ամբողջ նախադասությունը։
Էմոջիներն արդեն վաղուց դարձել են մեր ամենօրյա հաղորդակցության անբաժանելի մասը, իսկ երբեմն դրանց օգնությամբ կարելի է պատմել նույնիսկ ամբողջական պատմություն։
Այսօր՝ հուլիսի 17–ին նշվող Էմոջիների համաշխարհային օրվա կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն ներկայացնում է զվարճալի քվիզ՝ առաջարկելով հայտնի ֆիլմերը գուշակել միայն էմոջիների միջոցով։
Մենք ընտրել ենք 10 հայտնի կինոնկար և դրանց անվանումներն ու սյուժեն ներկայացրել բացառապես էմոջիներով։ Փորձեք ստուգել ձեր կինոգիտելիքներն ու հավաքել առավելագույն միավոր։