Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելո COP17-ին


Հուլիսի 16-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։


 


Հանդիպման ընթացքում դեսպան Ներսեսյանը տիկին Ռենո-Բասոյին փոխանցել է ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նիստին (COP17)։


 


Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և EBRD-ի միջև ձևավորված երկարամյա գործընկերությունը և անդրադարձել առաջնահերթ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Դիտումների քանակ6

Leave a comment