Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր իր X սոցիալական ցանցի էջում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի հարցում դերակատարության համար:
«Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ Շուշիի գլոբալ մեդիա ֆորումում իմ ունեցած ելույթում հնչեցված տեսակետները կիսելու համար: Վաշինգտոնի գագաթնաժողովի պատմական օրվանից մոտ երկու շաբաթ առաջ ես ուզում են կրկին հայտնել իմ երախտագիտությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև տևական խաղաղության հաստատման գործում Ձեր անգնահատելի դերի համար: Դուք իսկապես «Խաղաղության մարդ» եք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: