https://arm.sputniknews.ru/20260716/aphi-pvordzagetnery-qnnarkel-en-elektrvonajin-arvoghjapahutjan-azgajin-hamakargeri-integrumy-104710122.html
ԱՊՀ–ի փորձագետները քննարկել են էլեկտրոնային առողջապահության ազգային համակարգերի ինտեգրումը
ԱՊՀ–ի փորձագետները քննարկել են էլեկտրոնային առողջապահության ազգային համակարգերի ինտեգրումը
Sputnik Արմենիա
Օրակարգի հիմնական հարցը եղել է հաճախորդների շահերի համապատասխան թվային լուծումների քննարկումը։ 16.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-16T18:57+0400
2026-07-16T18:57+0400
2026-07-16T18:57+0400
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
առողջապահություն
փորձագետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0b/87719924_0:67:1280:787_1920x0_80_0_0_25e84a0b71571169a5ee59d302cc107d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ԱՊՀ երկրների փորձագետները քննարկել են ազգային էլեկտրոնային առողջապահության համակարգերի ինտեգրումը` բուժառուների բուժման շարունակականությունն ապահովելու և բարձր տեխնոլոգիական բժշկական օգնության մատչելիությունը բարձրացնելու նպատակով։ Այս մասին ասվում է ԱՊՀ գործկոմի հաղորդագրության մեջ։Միասնական թվային չափորոշիչներին անցում կատարելը և անդրսահմանային հեռաբժշկության խորհրդատվության զարգացումը ճանաչվել են ռազմավարական առաջնահերթություններ, որոնք կարող են ապահովել հիվանդների բուժման շարունակականությունը, բարձրացնել առողջապահական ռեսուրսների կառավարման արդյունավետությունը և օպերատիվ արձագանքել գլոբալ համաճարակաբանական մարտահրավերներին:ԱԲ, ռոումինգ, արբանյակներ. ինչ ուղղություններով են աշխատում ԱՊՀ երկրները կապի ոլորտումՕրակարգի հիմնական հարցը եղել է հաճախորդների շահերի համապատասխան թվային լուծումների քննարկումը։ Նիստի մասնակիցները փոխանակվել են «Բուժառուի անձնական գրասենյակ» ազգային թվային ծառայությունների ներդրման և աշխատանքի ապահովման գործնական փորձով։«Քննարկման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել կիբեռանվտանգության ապահովման հարցերին, քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանությանը և պետական նույնականացման համակարգերի միջոցով անձնական հաշիվներ մուտք գործելու մեխանիզմներին», – ասված է հաղորդագրության մեջ:Հանդիպման մասնակիցները շահագրգռվածություն են հայտնել էլեկտրոնային առողջապահության և անդրսահմանային հեռաբժշկության խորհրդատվության ոլորտում բազմակողմ համագործակցության հետագա զարգացման և փորձի պարբերաբար փոխանակման հարցում։Գալյանն ԱՊՀ շրջանակում համագործակցության մեխանիզմներ է առաջարկել
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0b/87719924_0:0:1137:853_1920x0_80_0_0_e1f6c55124f8a664cd63858841dca009.jpg.webp
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), առողջապահություն, փորձագետ
անկախ պետությունների համագործակցություն (ապհ), առողջապահություն, փորձագետ
Օրակարգի հիմնական հարցը եղել է հաճախորդների շահերի համապատասխան թվային լուծումների քննարկումը։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ԱՊՀ երկրների փորձագետները քննարկել են ազգային էլեկտրոնային առողջապահության համակարգերի ինտեգրումը` բուժառուների բուժման շարունակականությունն ապահովելու և բարձր տեխնոլոգիական բժշկական օգնության մատչելիությունը բարձրացնելու նպատակով։ Այս մասին ասվում է ԱՊՀ գործկոմի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները էլեկտրոնային առողջապահության ազգային համակարգերի ինտեգրման հարցերով աշխատանքային խմբի նիստի ընթացքում քննարկել են առողջապահության թվայնացման խնդիրները:
Միասնական թվային չափորոշիչներին անցում կատարելը և անդրսահմանային հեռաբժշկության խորհրդատվության զարգացումը ճանաչվել են ռազմավարական առաջնահերթություններ, որոնք կարող են ապահովել հիվանդների բուժման շարունակականությունը, բարձրացնել առողջապահական ռեսուրսների կառավարման արդյունավետությունը և օպերատիվ արձագանքել գլոբալ համաճարակաբանական մարտահրավերներին:
Օրակարգի հիմնական հարցը եղել է հաճախորդների շահերի համապատասխան թվային լուծումների քննարկումը։ Նիստի մասնակիցները փոխանակվել են «Բուժառուի անձնական գրասենյակ» ազգային թվային ծառայությունների ներդրման և աշխատանքի ապահովման գործնական փորձով։
«Քննարկման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել կիբեռանվտանգության ապահովման հարցերին, քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանությանը և պետական նույնականացման համակարգերի միջոցով անձնական հաշիվներ մուտք գործելու մեխանիզմներին», – ասված է հաղորդագրության մեջ:
Հանդիպման մասնակիցները շահագրգռվածություն են հայտնել էլեկտրոնային առողջապահության և անդրսահմանային հեռաբժշկության խորհրդատվության ոլորտում բազմակողմ համագործակցության հետագա զարգացման և փորձի պարբերաբար փոխանակման հարցում։