ԱՊՀ–ի փորձագետները քննարկել են էլեկտրոնային առողջապահության ազգային համակարգերի ինտեգրումը

https://arm.sputniknews.ru/20260716/aphi-pvordzagetnery-qnnarkel-en-elektrvonajin-arvoghjapahutjan-azgajin-hamakargeri-integrumy-104710122.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0b/87719924_0:0:1137:853_1920x0_80_0_0_e1f6c55124f8a664cd63858841dca009.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անկախ պետությունների համագործակցություն (ապհ), առողջապահություն, փորձագետ

անկախ պետությունների համագործակցություն (ապհ), առողջապահություն, փորձագետ

Բաժանորդագրվել

Օրակարգի հիմնական հարցը եղել է հաճախորդների շահերի համապատասխան թվային լուծումների քննարկումը։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ԱՊՀ երկրների փորձագետները քննարկել են ազգային էլեկտրոնային առողջապահության համակարգերի ինտեգրումը` բուժառուների բուժման շարունակականությունն ապահովելու և բարձր տեխնոլոգիական բժշկական օգնության մատչելիությունը բարձրացնելու նպատակով։ Այս մասին ասվում է ԱՊՀ գործկոմի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները էլեկտրոնային առողջապահության ազգային համակարգերի ինտեգրման հարցերով աշխատանքային խմբի նիստի ընթացքում քննարկել են առողջապահության թվայնացման խնդիրները:

Միասնական թվային չափորոշիչներին անցում կատարելը և անդրսահմանային հեռաբժշկության խորհրդատվության զարգացումը ճանաչվել են ռազմավարական առաջնահերթություններ, որոնք կարող են ապահովել հիվանդների բուժման շարունակականությունը, բարձրացնել առողջապահական ռեսուրսների կառավարման արդյունավետությունը և օպերատիվ արձագանքել գլոբալ համաճարակաբանական մարտահրավերներին:

ԱԲ, ռոումինգ, արբանյակներ. ինչ ուղղություններով են աշխատում ԱՊՀ երկրները կապի ոլորտում

Օրակարգի հիմնական հարցը եղել է հաճախորդների շահերի համապատասխան թվային լուծումների քննարկումը։ Նիստի մասնակիցները փոխանակվել են «Բուժառուի անձնական գրասենյակ» ազգային թվային ծառայությունների ներդրման և աշխատանքի ապահովման գործնական փորձով։

«Քննարկման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել կիբեռանվտանգության ապահովման հարցերին, քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանությանը և պետական նույնականացման համակարգերի միջոցով անձնական հաշիվներ մուտք գործելու մեխանիզմներին», – ասված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման մասնակիցները շահագրգռվածություն են հայտնել էլեկտրոնային առողջապահության և անդրսահմանային հեռաբժշկության խորհրդատվության ոլորտում բազմակողմ համագործակցության հետագա զարգացման և փորձի պարբերաբար փոխանակման հարցում։

Գալյանն ԱՊՀ շրջանակում համագործակցության մեխանիզմներ է առաջարկել

Leave a comment