COP17–ի համար Երևանում 545,5 մլն դրամով կհիմնանորոգվի Ոսկերիչների փողոցը

https://arm.sputniknews.ru/20260716/cop17i-hamar-erevanum-5455-mln-dramvov-khimnanvorvogvi-voskerichneri-pvoghvocy-104682031.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/14/47024394_42:0:709:500_1920x0_80_0_0_c1dc9e98954fa3f8fd6f6b1f3cfdaa62.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վերանորոգում, փողոց, երևան

վերանորոգում, փողոց, երևան

Բաժանորդագրվել

Նախատեսվում է վերանորոգել ճանապարհը, ամրացնել կամուրջն ու հենապատերը:

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը 545,5 մլն դրամ կհատկացնի COP17-ից առաջ Երևանի Ոսկերիչների փողոցի հիմնանորոգման համար։ Որոշումն այսօր ընդունվեց գործադիրի նիստում։

Համաժողովը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 18-30-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում։

Ըստ նախագծի հիմնավորման` անհրաժեշտ է ապահովել միջոցառման անցկացման վայրին հարող ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգ և ներկայացուցչական վիճակը։
Այս նպատակով առաջարկվում է կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 545,5 մլն դրամ, որից 535,3 մլն դրամը կուղղվի շինարարական աշխատանքներին, 7 մլն դրամը՝ տեխնիկական հսկողությանը, իսկ 3,2 մլն դրամը՝ հեղինակային հսկողությանը։

Հիմնանորոգվելու է Ոսկերիչների փողոցի 749 մետր երկարությամբ հատվածը։

Նախատեսվում է վերանորոգել ճանապարհը, ամրացնել կամուրջն ու հենապատերը, կառուցել նոր ջրահեռացման համակարգ, անցկացնել արտաքին լուսավորություն, վերակառուցել մայթերն ու երթևեկելի մասը, ինչպես նաև իրականացնել ճանապարհային կահավորման և երթևեկության անվտանգության ապահովման այլ աշխատանքներ։

Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ աշխատանքները պետք է ֆինանսավորվեն արդեն երրորդ եռամսյակից, որպեսզի հիմնանորոգումն ավարտվի մինչև COP17-ի մեկնարկը։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։

Համաժողովը կհյուրընկալվի «Մերիդիան» էքսպո կենտրոնում և կմիավորի հարյուրավոր պատվիրակությունների աշխարհի տարբեր երկրներից։

Leave a comment