https://arm.sputniknews.ru/20260716/cop17i-hamar-erevanum-5455-mln-dramvov-khimnanvorvogvi-voskerichneri-pvoghvocy-104682031.html
COP17–ի համար Երևանում 545,5 մլն դրամով կհիմնանորոգվի Ոսկերիչների փողոցը
COP17–ի համար Երևանում 545,5 մլն դրամով կհիմնանորոգվի Ոսկերիչների փողոցը
Sputnik Արմենիա
Նախատեսվում է վերանորոգել ճանապարհը, ամրացնել կամուրջն ու հենապատերը: 16.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-16T11:15+0400
2026-07-16T11:15+0400
2026-07-16T11:18+0400
վերանորոգում
փողոց
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/14/47024394_0:39:750:461_1920x0_80_0_0_1703d1a56257d939a1c2a7b8fed9de49.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը 545,5 մլն դրամ կհատկացնի COP17-ից առաջ Երևանի Ոսկերիչների փողոցի հիմնանորոգման համար։ Որոշումն այսօր ընդունվեց գործադիրի նիստում։Համաժողովը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 18-30-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում։Ըստ նախագծի հիմնավորման` անհրաժեշտ է ապահովել միջոցառման անցկացման վայրին հարող ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգ և ներկայացուցչական վիճակը։Այս նպատակով առաջարկվում է կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 545,5 մլն դրամ, որից 535,3 մլն դրամը կուղղվի շինարարական աշխատանքներին, 7 մլն դրամը՝ տեխնիկական հսկողությանը, իսկ 3,2 մլն դրամը՝ հեղինակային հսկողությանը։Հիմնանորոգվելու է Ոսկերիչների փողոցի 749 մետր երկարությամբ հատվածը։Նախատեսվում է վերանորոգել ճանապարհը, ամրացնել կամուրջն ու հենապատերը, կառուցել նոր ջրահեռացման համակարգ, անցկացնել արտաքին լուսավորություն, վերակառուցել մայթերն ու երթևեկելի մասը, ինչպես նաև իրականացնել ճանապարհային կահավորման և երթևեկության անվտանգության ապահովման այլ աշխատանքներ։Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ աշխատանքները պետք է ֆինանսավորվեն արդեն երրորդ եռամսյակից, որպեսզի հիմնանորոգումն ավարտվի մինչև COP17-ի մեկնարկը։Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։Համաժողովը կհյուրընկալվի «Մերիդիան» էքսպո կենտրոնում և կմիավորի հարյուրավոր պատվիրակությունների աշխարհի տարբեր երկրներից։
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/14/47024394_42:0:709:500_1920x0_80_0_0_c1dc9e98954fa3f8fd6f6b1f3cfdaa62.jpg.webp
վերանորոգում, փողոց, երևան
վերանորոգում, փողոց, երևան
Նախատեսվում է վերանորոգել ճանապարհը, ամրացնել կամուրջն ու հենապատերը:
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը 545,5 մլն դրամ կհատկացնի COP17-ից առաջ Երևանի Ոսկերիչների փողոցի հիմնանորոգման համար։ Որոշումն այսօր ընդունվեց գործադիրի նիստում։
Համաժողովը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 18-30-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում։
Ըստ նախագծի հիմնավորման` անհրաժեշտ է ապահովել միջոցառման անցկացման վայրին հարող ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգ և ներկայացուցչական վիճակը։
Այս նպատակով առաջարկվում է կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 545,5 մլն դրամ, որից 535,3 մլն դրամը կուղղվի շինարարական աշխատանքներին, 7 մլն դրամը՝ տեխնիկական հսկողությանը, իսկ 3,2 մլն դրամը՝ հեղինակային հսկողությանը։
Հիմնանորոգվելու է Ոսկերիչների փողոցի 749 մետր երկարությամբ հատվածը։
Նախատեսվում է վերանորոգել ճանապարհը, ամրացնել կամուրջն ու հենապատերը, կառուցել նոր ջրահեռացման համակարգ, անցկացնել արտաքին լուսավորություն, վերակառուցել մայթերն ու երթևեկելի մասը, ինչպես նաև իրականացնել ճանապարհային կահավորման և երթևեկության անվտանգության ապահովման այլ աշխատանքներ։
Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ աշխատանքները պետք է ֆինանսավորվեն արդեն երրորդ եռամսյակից, որպեսզի հիմնանորոգումն ավարտվի մինչև COP17-ի մեկնարկը։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։
Համաժողովը կհյուրընկալվի «Մերիդիան» էքսպո կենտրոնում և կմիավորի հարյուրավոր պատվիրակությունների աշխարհի տարբեր երկրներից։