Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27–ամյա տղամարդու դին

Բաժանորդագրվել

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Երևանի բարձրահարկ շենքերից մեկի բակում հուլիսի 15–ի երեկոյան հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Արեշի 35-րդ փողոցում գտնվող շենքերից մեկի բակում դի կա»,–գրում է կայքը։

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, և նշված շենքի բակում հայտնաբերվել է նույն շենքի բնակիչ, 27-ամյա Միսակ Վ.-ի դին։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը գտնվում էր տնային կալանքի տակ և 6-րդ կամ 8-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել։

Leave a comment