Էլինա Ավանեսյանը պարտվել է աշխարհի 45-րդ ռակետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանն ավարտել է ելույթները Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող WTA 250 շարքի մրցաշարում։

Երկրորդ շրջանում 23-ամյա թենիսիստը 6:7, 6:7 հաշվով պարտվել է աշխարհի 45-րդ ռակետ, խորվաթ Պետրա Մարչինկոյին։ Պայքարը տևել է 2 ժամ 15 րոպե։

Ավանեսյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ տարել էր երկու հաղթանակ, իսկ առաջին շրջանում 6:2, 6:4 հաշվով հաղթել էր աշխարհի 108-րդ ռակետ, ճապոնացի Մոյուկա Ուտիձիմային։

Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում Էլինա Ավանեսյանը զբաղեցնում է 224-րդ տեղը։

Leave a comment