Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կոչ է արել Ռուսաստանին սկսել բանակցություններ և համաձայնել Ուկրաինայում հրադադարի հաստատմանը՝ հայտարարելով, որ եկել է պատերազմը դադարեցնելու ժամանակը։
«Ժամանակն է նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Ժամանակն է համաձայնության հասնել հրադադարի վերաբերյալ։ Ժամանակն է վերջ դնել Ուկրաինայում տեղի ունեցող անիմաստ արյունահեղությանը», — հայտարարել է Մերցը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի անվտանգության ապագա երաշխիքների ձևաչափը պետք է որոշեն Կիևն ու նրա գործընկերները, այլ ոչ թե Մոսկվան։
«Ուկրաինան պատրաստ է ավարտել պատերազմը։ Այն միշտ էլ պատրաստ է եղել դրան։ Մենք նույնպես բաց ենք Եվրոպայի և Միացյալ Նահանգների աջակցությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների համար։ Այժմ ամեն ինչ կախված է միայն նախագահ Վլադիմիր Պուտինից՝ կօգտվի՞ արդյոք նա այս հնարավորությունից», — ընդգծել է Գերմանիայի կանցլերը։