ԱՄՆ–ի զինվորականներն օգնել են Հորմուզի նեղուցով ավելի քան 1 մլրդ բարել նավթ հանել․ CENTCOM

Բաժանորդագրվել

Վառելիքի գներն աճել են աշխարհի երկրների մեծ մասում։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ամերիկացի զինվորականները վերջին մի քանի ամիսների ընթացքում օգնել են Հորմուզի նեղուցով դուրս բերել ավելի քան 1 մլրդ բարել նավթ: Այդ մասին այսօր հայտնել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Կուպերը:

«Այս 1 միլիարդ բարել նավթը դուրս է բերվել Հորմուզի նեղուցով վերջին մի քանի ամիսների ընթացքում», – ասել է Կուպերը X սոցցանցի տեսաուղերձում:

Նա ընդգծել է, որ ամերիկացի զինվորականներին հաջողվել է օգնել ավելի քան երկու հազար առևտրային նավերի նեղուցով տարանցման հարցում:

Կուպերը նաև հավաստիացրել է, որ «երկաթե շրջափակման շնորհիվ Իրանը զրոյական բարել է արտահանել»:

Հորմուզի իրավիճակի պատճառով ԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն

ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրման պատճառով գործնականում դադարեցվել է Հորմուզի նեղուցով նավարկությունը։ Դա նավթի, նավթամթերքների և հեղուկ բնական գազի համաշխարհային շուկա մատակարարելու հիմնական երթուղին է:

Արդյունքում վառելիքի գներն աճել են աշխարհի երկրների մեծ մասում։

Leave a comment