Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Միխայիլ Դրապատիի և պաշտպանության նախարար Եվգենի Խմարայի հետ հանդիպման ավարտին հայտնել է, որ համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ նոր հեռահար գործողություններ՝ ի պատասխան ռուսական հարվածների։
«Մենք պատրաստում ենք մեր հեռահար հնարավորությունների ընդլայնումը»,- նշել է Զելենսկին:
Նա նաև տեղեկացրել է որոշումների նախապատրաստման մասին, որոնք պետք է թարմացնեն Ուկրաինայի զինված ուժերի կառավարման մոտեցումները և բժշկական ուժերի հրամանատարությունում մարտահրավերներին արձագանքելու համակարգը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նորմատիվային բազայի թարմացումը և Ուկրաինայի պաշտպանության ուժերում ծառայության համար օտարերկրյա կամավորներ ներգրավելու հնարավորությունը:
Դիտումների քանակ20