Աֆիպի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել անօդաչուի բեկորների ընկնելու պատճառով

https://arm.sputniknews.ru/20260714/afipi-navtaveramshakman-gvortsaranum-hrdeh-e-brnkvel-anodachui-bekvorneri-ynknelu-pattsharvov-104601608.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0e/104602254_154:0:1577:1067_1920x0_80_0_0_1ab86225c30fa2ade66b4f865657dfe0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կուբան, անօդաչու թռչող սարք (աթս), հրդեհ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ

կուբան, անօդաչու թռչող սարք (աթս), հրդեհ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ

Բաժանորդագրվել

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Կուբանի Սևերսկի շրջանի Աֆիպի նավթավերամշակման գործարանում անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնում է տարածաշրջանային օպերտիվ շտաբը։

Նշվում է, որ հրդեհն արդեն մարվել է։

«Աֆիպի նավթավերամշակման գործարանում հրդեհը մարվել է», – ասվում է հաղորդագրության մեջ։

Օպերատիվ շտաբի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել են մի քանի մասնավոր տների տանիքներ ու ճակատային մասեր, պատուհաններ և ցանկապատ, բազմաբնակարանային շենքերից մեկում բնակարանի պատուհանները, դուռը և առաստաղը։ Վնասվել է նաև երկաթուղային անցման մոտ գտնվող շենքը։

Անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկել են երկու ձեռնարկությունների տարածքում, մի դեպքում հրդեհ է բռնկվել։ Անօդաչուի բեկորներ են հայտնաբերվել նաև մասնավոր տան բակում։

Կովալենկո գյուղի ճանապարհներից մեկում անօդաչուի բեկորների ընկնելու պատճառով հրդեհ է բռնկվել, որն արագորեն մարվել է։ Սմոլենսկայա գյուղում անօդաչուի բեկորներն ընկել են մասնավոր տան այգում։

Տեղական իշխանությունները հայտնել են, որ միջադեպի հետևանքով երկու մարդ է տուժել։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment