https://arm.sputniknews.ru/20260714/afipi-navtaveramshakman-gvortsaranum-hrdeh-e-brnkvel-anodachui-bekvorneri-ynknelu-pattsharvov-104601608.html
Աֆիպի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել անօդաչուի բեկորների ընկնելու պատճառով
Աֆիպի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել անօդաչուի բեկորների ընկնելու պատճառով
Sputnik Արմենիա
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։ 14.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-14T13:26+0400
2026-07-14T13:26+0400
2026-07-14T13:26+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
կուբան
անօդաչու թռչող սարք (աթս)
հրդեհ
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0e/104602254_0:83:1600:983_1920x0_80_0_0_c6ce987e886eddc3b80d7e2ea2d2afb7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Կուբանի Սևերսկի շրջանի Աֆիպի նավթավերամշակման գործարանում անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնում է տարածաշրջանային օպերտիվ շտաբը։Նշվում է, որ հրդեհն արդեն մարվել է։Օպերատիվ շտաբի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել են մի քանի մասնավոր տների տանիքներ ու ճակատային մասեր, պատուհաններ և ցանկապատ, բազմաբնակարանային շենքերից մեկում բնակարանի պատուհանները, դուռը և առաստաղը։ Վնասվել է նաև երկաթուղային անցման մոտ գտնվող շենքը։Անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկել են երկու ձեռնարկությունների տարածքում, մի դեպքում հրդեհ է բռնկվել։ Անօդաչուի բեկորներ են հայտնաբերվել նաև մասնավոր տան բակում։Կովալենկո գյուղի ճանապարհներից մեկում անօդաչուի բեկորների ընկնելու պատճառով հրդեհ է բռնկվել, որն արագորեն մարվել է։ Սմոլենսկայա գյուղում անօդաչուի բեկորներն ընկել են մասնավոր տան այգում։Տեղական իշխանությունները հայտնել են, որ միջադեպի հետևանքով երկու մարդ է տուժել։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
կուբան
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0e/104602254_154:0:1577:1067_1920x0_80_0_0_1ab86225c30fa2ade66b4f865657dfe0.jpg.webp
կուբան, անօդաչու թռչող սարք (աթս), հրդեհ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
կուբան, անօդաչու թռչող սարք (աթս), հրդեհ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Կուբանի Սևերսկի շրջանի Աֆիպի նավթավերամշակման գործարանում անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնում է տարածաշրջանային օպերտիվ շտաբը։
Նշվում է, որ հրդեհն արդեն մարվել է։
«Աֆիպի նավթավերամշակման գործարանում հրդեհը մարվել է», – ասվում է հաղորդագրության մեջ։
Օպերատիվ շտաբի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել են մի քանի մասնավոր տների տանիքներ ու ճակատային մասեր, պատուհաններ և ցանկապատ, բազմաբնակարանային շենքերից մեկում բնակարանի պատուհանները, դուռը և առաստաղը։ Վնասվել է նաև երկաթուղային անցման մոտ գտնվող շենքը։
Կովալենկո գյուղի ճանապարհներից մեկում անօդաչուի բեկորների ընկնելու պատճառով հրդեհ է բռնկվել, որն արագորեն մարվել է։ Սմոլենսկայա գյուղում անօդաչուի բեկորներն ընկել են մասնավոր տան այգում։
Տեղական իշխանությունները հայտնել են, որ միջադեպի հետևանքով երկու մարդ է տուժել։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։