Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ներկայումս Մերձավոր Արևելքում տեղակայված է ավելի քան 50 հազար ամերիկացի զինծառայող։ Այդ մասին X սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«Այս պահին Մերձավոր Արևելքում տեղակայված է ավելի քան 50,000 ամերիկացի զինվոր։ ԱՄՆ զինված ուժերը շարունակում են պահպանել զգոնությունը, մարտունակությունն ու գործողությունների լիարժեք պատրաստվածությունը», — ասվում է հայտարարության մեջ։