5-ամյա երեխան վրաերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներ

Հուլիսի 10-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ 

Ժամը 18:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Նարինե Ք․-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Նաիրյան փողոցում՝ «Զիմ» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնի՝ 5-ամյա մի տղայի։

«MediaHub»-ի տեղեկություններով՝ երեխայի ոտքերն են կոտրվել։

Ըստ ստացված տեղեկությունների՝ տղան վազել է դեպի մեքենան, երբ վարորդը հետընթաց է կատարել կայանատեղիից, և երեխան հետևի տեսադաշտի հայելիներով չի երևացել։

Նշենք նաև, որ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

Leave a comment