Իրանը միշտ եղել է և կմնա Հորմուզի նեղուցի պահապանը. Արաղչի

https://arm.sputniknews.ru/20260713/irany-misht-eghel-e-ev-kmna-hvormuzi-neghuci-pahapany-araghchi-104584350.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0a/82879229_133:0:1200:800_1920x0_80_0_0_4b47fba8007849d9cf878c662d8077c7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, աբբաս արաղչի

իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, աբբաս արաղչի

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ԱՄՆ-n մտադիր է ստանալ Հորմուզի նեղուցով անցնող բոլոր բեռների համար գանձվող վճարների 20 տոկոսը:

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Իրանը միշտ եղել է և կմնա Հորմուզի նեղուցի պահապանը։ Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունն ու դրա դիմաց ստանալ նեղուցով անցնող բոլոր բեռների համար գանձվող վճարների 20 տոկոսը:

«Միացյալ Նահանգների նախագահը բացարձակապես ճիշտ է։ Ով ապահովում է առևտրային նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով, պետք է փոխհատուցում ստանա այդ ծառայության դիմաց: Իրանը միշտ եղել է նեղուցի պահապանը և կմնա ընդմիշտ», – գրել է Արաղչին X սոցցանցում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը հակամարտության նոր փուլ են մտել։ Հուլիսի լույս 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվել են Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։

Հուլիսի 7-ին լարվածության նոր ալիքի սկսվելուց ի վեր ամերիկացիները ավելի քան 300 հարված են հասցրել տարբեր թիրախների։ Նպատակակետերի թվում են եղել իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի բազաները, ռազմածովային կառույցները, զինամթերքի պահեստները, կապի ցանցերը և ափամերձ հսկողության կետերը Իրանի հարավային Բուշեր, Գենգան և Դիր քաղաքներում։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է:

Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրել է` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Leave a comment