Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Բաժանորդագրվել

Նա այս պաշտոնը զբաղեցրել է նաև 2022 թվականին։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սաշա Կատվալյանը, որը զբաղեցնում էր «Երևանի աղբահանության և սանմաքրման» հիմնարկի (ԵԱՍՄ) տնօրենի պաշտոնը։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։
Հուլիսի 10-ին հայտնի դարձավ, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հրաժարական է տվել։

«Այսօրվանից դադարեցնում եմ իմ պաշտոնավարումը որպես ԵԱՍՄ համայնքային հիմնարկի տնօրեն և այսօրվանից դադարեցնում եմ իմ պաշտոնավարումը որպես ԵԱՍՄ համայնքային հիմնարկի տնօրեն և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ նշանակվել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար,– գրել է Կատվալյանը։

Հիշեցնենք` նա այս պաշտոնը զբաղեցրել է նաև 2022թ. մարտից մինչև նույն թվականի դեկտեմբեր։ Ըստ մամուլի հրապարակումների` նրա հրաժարականի պատճառը «Եռաբլուրի» միջադեպի հետ կապված գրառումն էր. 2022թ. սեպտեմբերի 21-ին, երբ ոստիկանները բռնի ուժով բերման էին ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, Կատվալյանը ֆեյսբուքյան էջում քննադատել էր ոստիկանների գործողությունները: Ըստ լրատվամիջոցների՝ այդ գրառումից հետո նրա հարաբերությունները լարվել էին ՔՊ-ականների հետ, և նա ճնշման տակ աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել։

Leave a comment