Fitch Ratings-ը հաստատել է ՀՀ՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Fitch Ratings-ը հաստատել է ՀՀ՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Միջազգային հեղինակավոր Fitch Ratings վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում՝ պահպանելով վարկանիշի «դրական» հեռանկարը, հայտնում են Ֆինանսների նախարարությունից։

Գործակալության գնահատմամբ՝ Հայաստանի վարկանիշն արտացոլում է երկրի կայուն մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը, տնտեսական բարձր աճը և մեկ շնչին ընկնող եկամտի շարունակական աճի միտումը։

Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%, ինչը զգալիորեն կգերազանցի «BB» վարկանիշային խմբի երկրների համար կանխատեսվող 2.9% միջին ցուցանիշը։

Գործակալությունը նաև ընդգծում է, որ Հայաստանի տնտեսության համեմատաբար ցածր կախվածությունը նավթից սահմանափակում է միջազգային էներգակիրների շուկաներում տեղի ունեցող փոփոխությունների անմիջական ազդեցությունը երկրի տնտեսության վրա։

Համաշխարհային տնտեսությունում և տարածաշրջանում շարունակվող անորոշությունների պայմաններում Հայաստանի վարկանիշի «դրական» հեռանկարի պահպանումը վկայում է երկրի մակրոտնտեսական հիմքերի նկատմամբ Fitch Ratings-ի վստահության մասին և վերահաստատում է գործակալության՝ 2026 թվականի հունվարին ներկայացված գնահատականը։ 

Leave a comment