Բաժանորդագրվել
Լճի մակարդակը հիմա տարվա սկզբի համեմատ բարձր է 58 սմ–ով:
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik․ Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. վերջին 5 տարիների ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել։ Իր ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը:
«Սևանա լճի մակարդակն այսօր հասել է 1900.80 մ նիշին, որը 2021 թվականի հունիսի 30-ից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է»,- նշում է Ազիզյանը։
Նրա խոսքով՝ լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա համեմատ բարձր է 14 սմ-ով, իսկ տարվա սկզբի համեմատ՝ 58 սմ-ով:
Նշենք, որ հուլիսի 7-ին Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնեց, որ Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով կազմելով 1900.77 մ։ Նախորդ տարի նույն այդ ժամանակում եղել է 1900.68 մ։ Մինչ այդ էլ հունիսի 1-15-ն ընկած ժամանակահատվածում, ռեկորդային տեմպերով էր բարձրացել` 11 սմ–ով։ Հունիսի առաջին կեսին նման ցուցանիշ վերջին անգամ գրանցվել է 1993 թվականին։