ԵԽԽՎ-ի գնահատականներում երկակի ստանդարտները շատ բացահայտ են. Լևոն Քոչարյան

https://arm.sputniknews.ru/20260928/ekhkhv-i-gnahatakannerum-erkaki-standartnery-shat-bacahajt-en-levvon-qvocharjan-107411457.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/08/106578684_117:0:1450:1000_1920x0_80_0_0_2378930e67bcf47329f2aef88bc3f003.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռոբերտ քոչարյան

ռոբերտ քոչարյան

Բաժանորդագրվել

Պատգամավորը վիճելի է համարում զեկույցի վերջնական գնահատականը՝ հատկապես «Բարգավաճ Հայաստանի» արդյունքի վերաբերյալ բարձրաձայնված հարցերի համատեքստում։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Միջազգային կառույցների գնահատականները պայմանավորված են նրանով, թե տվյալ երկրի իշխանությունները որքանով են համահունչ Եվրոպայի քաղաքական նպատակներին, և այդ առումով երկակի ստանդարտները շատ բացահայտ են։ TV5–ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցին։

«Այս գլոբալ Ռուսաստան–Արևմուտք հակամարտության արդյունքում մեծ հաշվով տուժում են նաև ժողովրդավարությունը, ժողովրդավարական սկզբունքները, որովհետև այստեղ՝ կախված նրանից, թե տվյալ իշխանությունը որքանով է համահունչ նույն Եվրոպայի հռչակած քաղաքական նպատակներին, նաև դրանով պայմանավորված են տրվում գնահատականները։ Եվ, իհարկե, երկակի ստանդարտները շատ մտահոգիչ են և, մյուս կողմից, նաև շատ բացահայտ»,- ասել է Քոչարյանը։

Նրա գնահատմամբ՝ հենց այս համատեքստում պետք է դիտարկել այն հանգամանքը, որ ԵԽԽՎ զեկույցում ընտրական գործընթացի վերաբերյալ բազմաթիվ խնդիրներ են արձանագրվել, սակայն ընտրություններին ընդհանուր առմամբ դրական գնահատական է տրվել։

«Բազմաթիվ խախտումներ արձանագրված էին զեկույցում, որը ներկայացվեց այսօր, միևնույն է`ընտրությունները գնահատել են դրական, ինչը, մեղմ ասած, մի քիչ անհասկանալի է»,- նշել է պատգամավորը։

Ընդդիմադիր պատգամավորը նկատել է, որ զեկույցում անդրադարձ կա նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարանից դուրս մնալու հանգամանքներին։

««Բարգավաճ Հայաստանին» դուրս թողնելու թեման հստակ նշված էր այս զեկույցի մեջ, ինչպես նաև ոչ արդար պայմանները իշխանությունների կողմից մինչև ընտրությունները, ադմինիստրատիվ ռեսուրսի բացահայտ կիրառումը, քաղաքական հետապնդումները, այսինքն՝ քաղաքական ենթատեքստ ունեցող ձերբակալությունները։ Իհարկե, կարևոր է, որ ինչի մասին մենք շատ ենք խոսել, բարձրաձայնել ենք, ու ինչպես գիտեք` «Քաղաքացիական պայմանագիրը» և առհասարակ իշխանությունները մերժում էին այս ամբողջ մեղադրանքները, տեղ են գտել զեկույցում»,- ասել է նա։

Պատգամավորի խոսքով՝ վիճելի է նաև զեկույցի վերջնական գնահատականը՝ հատկապես «Բարգավաճ Հայաստանի» արդյունքի վերաբերյալ բարձրաձայնված հարցերի համատեքստում։

«Չգիտեմ՝ որքանով է կարելի դրական գնահատել մի ընտրությունների արդյունքներ, որտեղ, օրինակ, մի ամբողջ կուսակցություն պետք է հայտնվեր խորհրդարանում, բայց այդ խախտումների արդյունքում չի հայտնվել։ Այնպես որ, սա էլ վիճելի եզրակացություն է այդ ամբողջ խախտումներն արձանագրելուց հետո»,- ասել է նա։

Նշենք, որ զեկույցում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երեք ընտրատեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը։

Դիտորդներին չի բավարարել ԲՀԿ–ի ձայների չհաշվարկման հետ կախված իշխանության պարզաբանումները։

Քոչարյանն անդրադարձել է նաև Եվրոպայի խորհրդում հայկական ընդդիմության ներկայացուցիչների աշխատանքին՝ նշելով, որ նրանց խնդիրն է եվրոպական գործընկերներին ներկայացնել նաև այն տեղեկություններն ու տեսակետները, որոնք իշխանությունը չի ներկայացնում։

Leave a comment