Երևանում փտած ծառի ընկնելու հետևանքով մահացած մոպեդավարը Թուրքմենստանի քաղաքացի էր. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ վարույթ է նախաձեռնվել։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Երևանում փտած հաստաբուն ծառի ընկնելու հետևանքով մահացած մոպեդավարը Թուրքմենստանի քաղաքացի է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Նշենք, որ հուլիսի 11-ին Երևանի Աշտարակի խճուղում հաստաբուն ծառն ընկել էր ընթացող մեքենայի և մոպեդի վրա։ Դեպքի հետևանքով մոպեդավարը տեղում մահացել էր։

«Մոպեդը վարել է Թուրքմենստանի քաղաքացի 50-ամյա Ումիրով Ուռալին, իսկ Honda–ն վարել է Երևանի բնակիչ Վարուժան Բաղդասարյանը»,– գրում է կայքը։

Հայտնում են նաև, որ ՔԿ–ում քրեական վարույթ է նախաձեռնվել Երևանում արմատից չորացած, փտած ծառի տապալման դեպքի առնչությամբ։

Leave a comment