Թրամփը կարծում է, որ միգրանտների հսկայական հոսքը կկործանի Կանադան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միգրացիոն անվերջ հոսքերը կկործանեն Կանադան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Կանադան կործանում է ինքն իրեն՝ թույլ տալով միլիոնավոր մարդկանց մուտք գործել երկիր՝ գործնականում առանց որևէ վերահսկողության կամ ստուգման։ Նրանք խնդիրներ են ստեղծում, որոնք շուտով այնքան լուրջ կդառնան, որ հնարավոր չի լինի դրանք կարգավորել։ Սա լիբերալների կողմից իշխանությունը զավթելու փորձ է, որը շատ վատ ավարտ կունենա։ Դա արդեն իսկ արտացոլվում է թվերում. գործազրկության բարձր մակարդակ»,- գրել է պետության ղեկավարը «Truth Social»-ում։

Հուլիսի 1-ի դրությամբ Կանադայում բնակվում էր 2,78 միլիոն միգրանտ (բնակչության մոտավորապես 6,7%-ը)։

Leave a comment