Քաղաքականություն
23.09.2026 | 18:03
ՌԴ և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն սկսել են հանդիպումը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի միջոցառումների շրջանակում։ Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսի թղթակիցը։
Սա Լավրովի և Ռուբիոյի հինգերորդ հանդիպումն է 2025 թվականից ի վեր։ Նախկինում նրանք հանդիպել են Էր-Ռիադում, Կուալա Լումպուրում, Նյու Յորքում և Մանիլայում։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման ընթացքում, մասնավորապես, նախատեսում է քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Վաշինգտոնի տեսակետը։
Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում են ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը, ՌԴ ԱԳՆ Հյուսիսատլանտյան դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Գուսարովը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան և արտաքին քաղաքականության պլանավորման դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Դրոբինինը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի