Իրանի դեմ ագրեսիային երրորդ երկրների ցանկացած մասնակցություն նրանց կդարձնի պատասխան հարվածների թիրախներ․ Իրանի ԱԳՆ


Իրանի դեմ ագրեսիային երրորդ երկրների ցանկացած մասնակցություն նրանց կդարձնի պատասխան հարվածների օրինական թիրախ` հաղորդում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը։


 


«Ագրեսորի հետ ցանկացած մեղսակցություն կամ համագործակցություն կունենա հետևանքներ, և այն աղբյուրներն ու վայրերը, որտեղից Իրանի դեմ հարվածներ են հասցվում, կդառնան Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պաշտպանական հարվածների օրինական թիրախներ», – նշել է գործակալությունը։


 


ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը նախկինում հայտնել էր Իրանի վրա ևս մեկ հարձակման ավարտի մասին, որը տևել է գրեթե վեց ժամ։

Դիտումների քանակ3

Leave a comment